Ռազմական
Իսրայելը հարվածում է Բեյրութի հարավային արվարձաններին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առնվազն երեք հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Առաջին երկու հարվածները հասցվել են Ռուվեյս շրջանում գտնվող բնակելի շենքերին, իսկ մյուսը՝ Բիր ալ-Աբեդի մերձակայքում:
Նշվում է, որ Բեյրութի երկնքում լսվում են ռազմական ինքնաթիռների թռիչքների ձայները։
Ավելի վաղ իսրայելական բանակի խոսնակը X սոցիալական ցանցի իր էջում կոչ էր արել Լիբանանի մայրաքաղաքի արվարձանների մի քանի շրջանների բնակիչներին լքել իրենց տները։ Ընդհանուր առմամբ կա 12 թիրախ, բոլորն էլ բնակելի բազմահարկ շենքեր են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0