ԱՄՆ–ն Ուկրաինային թույլատրել է հակահետևակային ականներ կիրառել. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ТАСС-ի թղթակցին հաստատել է, որ ամերիկյան վարչակազմը թույլատրել է Ուկրաինայում հակահետևակային ականների կիրառումը։ 


«Ես կարող եմ հաստատել, որ վարչակազմը հավանություն է տվել հակահետևակային ականների կիրառմանը Ուկրաինայում», - ասել է Պենտագոնի խոսնակը՝ մեկնաբանելով The Washington Post-ի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է նման ականներ մատակարարել Կիևին։ Գործակալության զրուցակիցը պնդել է, որ ուկրաինական կողմը պարտավորվել է չօգտագործել այդ ականները խաղաղ բնակչություն ունեցող տարածքներում։


Նա պարզաբանել է նաև, որ խոսքը, այսպես կոչված, անկայուն ականների մասին է, որոնք որոշ ժամանակ անց իներտ են դառնում։


Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Բայդենը թույլատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ մատակարարել՝ դրանով իսկ հրաժարվելով Կորեական թերակղզուց դուրս դրանց կիրառումը սահմանափակելու 2022 թվականին որդեգրած քաղաքականությունից։

Քաղաքականություն