ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շարժական ապաստարաններ` միջուկային պայթյունից պաշտպանվելու համար. ՌԴ
Ռուսաստանում առաջին անգամ գործարկվել է շարժական ապաստարանի զանգվածային արտադրություն, որն ապահովում է պաշտպանություն, այդ թվում՝ միջուկային պայթյունի ժամանակ։ Այն մշակվել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (VNII GOChS) կողմից, արտադրությունն իրականացվում է Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում։
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի մամուլի հաղորդագրության համաձայն, զանգվածային արտադրության մեկնարկը աջակցվում է պետական մակարդակով։ Ինստիտուտում նշել են, որ շարժական ապաստարանը պաշտպանում է տարբեր սպառնալիքներից, այդ թվում՝ բնական աղետներից և տեխնածին միջադեպերից։ Ստանդարտ կոնֆիգուրացիան ներառում է երկու մոդուլ՝ 54 հոգու համար նախատեսված տարածք և տեխնիկական բլոկ: Կառույցի հզորությունը կարելի է մեծացնել՝ օգտագործելով լրացուցիչ մոդուլներ։
Մշակողները ապաստանի հիմնական առավելությունն անվանել են նրա շարժունակությունը։ Կառույցը կարող է տեղափոխվել մեկ այլ վայր և միացված լինել գործող կոմունալ համակարգերին: «Մոդուլային ապաստարանի զանգվածային արտադրության մեկնարկը կարևոր քայլ է քաղաքացիների անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Հետագայում նման զարգացումները կհանգեցնեն բնակչության պաշտպանության նոր արդյունավետ համակարգերի ստեղծմանը», - ավելացրել են VNII GOChS-ը:




Նմանատիպ հոդվածներ
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...
Հնարավոր է օդային հարձակում. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, «լուրջ» օդային հարձակման հնարավորության...
Կոչ ենք անում պատրաստվել պատերազմի. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության հետ հան...
Ուկրաինական ԶՈՒ-ն առաջին անգամ կիրառել է ATACMS հրթիռներ. ԶԼՄ
Նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը կարող են առաջին անգամ հրթիռային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարա...