Կոչ ենք անում պատրաստվել պատերազմի. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խոշոր զինված հակամարտության հնարավոր բռնկման պատրաստվել՝ հակառակորդին իրենց ուժը ցույց տալու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Պատերազմին պատրաստվելը կանխում է այն: Եթե դուք ցանկանում եք կանխել դրա սկսվելը, պետք է ցույց տաք ձեր ուժը և հայտարարեք պատերազմին ու պաշտպանությանը պատրաստվածության մասին: Դա կկանխի պատերազմը: Եթե ամենափոքր թուլություն ցուցաբերեք՝ ցույց տալով, որ պատրաստ չեք դիմակայության, պատերազմը կպարտադրվի ձեզ», - Արաղչիի խոսքն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
«Մենք հայտարարել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իսրայելական ռեժիմի վերջերս իրականացված գործողությունը հերթական ագրեսիան է: «Ճշմարտացի խոստում» և «Ճշմարտացի խոստում 2» գործողությունները պաշտպանական բնույթ են կրել: Իսրայելական ռեժիմի նոր ագրեսիան արժանի է պատասխանի: Մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից: Մենք դրա համար կընտրենք ժամանակը և կպատասխանենք այնպես, ինչպես հարկ ենք համարում», - հավելել է դիվանագետը:
Հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարվածն Իրանում անվանել են «Ճշմարտացի խոստում 2» գործողություն։ Դրան ի պատասխան՝ Իսրայելը հոկտեմբերի 26-ին հարվածներ էր հասցրել Իրանին։ Արաղչին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարվածին ի պատասխան «Ճշմարտացի խոստում 3» գործողության անցկացման որոշումը չի լինի «էմոցիոնալ»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...
Հնարավոր է օդային հարձակում. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, «լուրջ» օդային հարձակման հնարավորության...
Ուկրաինական ԶՈՒ-ն առաջին անգամ կիրառել է ATACMS հրթիռներ. ԶԼՄ
Նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը կարող են առաջին անգամ հրթիռային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շարժական ապաստարաններ` միջուկային պայթյունից պաշտպանվելու համար. ՌԴ
Ռուսաստանում առաջին անգամ գործարկվել է շարժական ապաստարանի զանգվածային արտադրություն, որն ապահովում է պաշտպանություն, այ...