ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի ուսանողների հակառուսական ակցիան Մոսկվայում
Ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել Մոսկվայի Ֆինանսա-իրավաբանական համալսարանում։
Համացանցում հրապարակված տեսանյութի համաձայն ֆինանսա֊իրավաբանական համալսարանում մի խումբ ադրբեջանցիներ շրջել են Ադրբեջանի դրոշներով վանկարկելով «Ալլահ Ակբար»:
Համացանցում օգտատերերը կոչ են անում նոր օրենք սահմանել, որով հասարակական վայրերում արգելվում է ցուցադրել ցանկացած ազգային խորհրդանիշ, բացառությամբ Ռուսաստանի պետական և ազգային դրոշների: Բացառություններ կարող են արվել զբոսաշրջիկների և միջազգային մրցույթների համար:
Քիչ առաջ արձագանքել է Մոսկվայի Ֆինանսա-իրավաբանական համալսարանի ղեկավարությունը եւ հայտարարել, որ կձեռնարկի ամենալուրջ միջոցները իրավիճակը կարգավորելու համար։ Երթի հեղինակները կհեռացվեն համալսարանից, միջադեպով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները։
«Համալսարանը հավատարիմ է բազմամշակութային, բազմազգ, և ներառական կրթական ու զբաղվածության միջավայրի պահպանմանը: Սակայն անթույլատրելի է ատելությունը և կոպիտ հայտարարությունները։ Մենք վստահ ենք, որ բոլոր մեղավորները կպատժվեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության առավելագույն չափով, ասված է համալսարանի հայտարարության մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգույշ ու զգոն եղեք. վճարում են կեղծ 20 000 դրամ
Նորից ահազանգ է հնչել շրջանառության մեջ առկա կեղծ դրամների հետ կապված: Այս անգամ վճարել են կեղծ 20 հազար դրամ: ՖԲ օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ օկուպացված Բերձորում այսօր տեղի ունեցած երկրաշարժից
Համացանցում կադրեր են հրապարակվել օկուպացված Բերձորում այսօր տեղի ունեցած երկրաշարժից: Այսօր ավելի վաղ հայտնել...
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
«Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝Զինծառայողները Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր երկրում պետք է աշխատել, ձրիակերներ չպիտի լինեն. Լուկաշենկո
«Մեր երկրում բոլորը պետք է աշխատեն, պետք է շարժվեն»: Ասում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:«Եկեք անկեղծ լինենք. մենք բոլ...