Նոր մանրամասներ հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցած սպանության դեպքից
2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն:

Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:
Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հոգեբուժարանում» սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին: Մահացածի ծնողները, ինչպես նաև դերասանուհի քույրը՝ Շուշաննա Թովմասյանը, ըստ տեղեկությունների, գտնվում են ԱՄՆ-ում, իսկ մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
«Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝Զինծառայողները Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգույշ ու զգոն եղեք. վճարում են կեղծ 20 000 դրամ
Նորից ահազանգ է հնչել շրջանառության մեջ առկա կեղծ դրամների հետ կապված: Այս անգամ վճարել են կեղծ 20 հազար դրամ: ՖԲ օ...
Ով է ճանաչվել «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող
«Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը։ Մրցույթն անցկացվել է Մե...
Որքան է Հայաստանում հաշվառված մեքենաների թիվը. Փաստինֆո
Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է արդեն 1 մլն, ընդ որում՝ այս աճին նպաստել է նաեւ Արցախի բռնի տեղահան...