Երևանն իրեն հեռու է պահում. ՌԴ փոխարտգործնախարար
Նոյեմբերի 28-ին Ղրղզստանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը հայտարարել է.
«Հարցն ուղղեք հայկական կողմին: Դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ ՀՀ–ն այս փուլում իրեն հեռու է պահում տարբեր մակարդակներով ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերի մասնակցությունից», - հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումների մասին
«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման վերջնական փուլում են և քննարկումները կշարունակեն նոյ...
Իրանի դեսպանը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին
Հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության մասին է, ապագան ևս հստակ է, Կապանում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան...
«Առաջընթացի լիակատար բացակայություն». Կիևում բողոքել են Լոնդոնից
Մեծ Բրիտանիան զենքի մեծությամբ երրորդ դոնորն Է Ուկրաինայի համար, որը զիջում է միայն ԱՄՆ-ին և Գերմանիային, գրում է The Gu...
«Իսրայելը փորձում է փախչել ռազմի դաշտից». Իրանն Իսրայելի հարվածը վախի դրսևորում է որակել
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ հարձակումը պատճառաբանելով շարունակական հարձակումների պատասխանով...