Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումների մասին
«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման վերջնական փուլում են և քննարկումները կշարունակեն նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով СОР29 համաժողովից հետո»,- ասել է Ալիևը Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Գերմանիայի կանցլերը Բաքվում սպասվող ՄԱԿ-ի Կլիմայի միջազգային համաժողովի մեկնարկից առաջ է հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Շոլցն Ալիևի հետ քննարկել է նաև Երևանի հետ խաղաղության պայմանագրի տեքստին վերաբերող բանակցությունների կարգավիճակը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանը։ Ալիևը դաշնային կանցլերին պատմել է COP29-ում Ադրբեջանի նախագահության նպատակների մասին, մինչդեռ Շոլցն ընդգծել է «կլիմայի վերաբերյալ հաջող համաժողովի անհրաժեշտությունը»:
Օլաֆ Շոլցը նաեւ Ալիեւի հետ քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունների կարգավիճակը եւ հաստատել Է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների կառուցմանը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Գերմանիայի կանցլերը, Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել էին Բեռլինում խաղաղության բանակցություններ սկսել: Շոլցը ողջունել է երկու կողմերի պատրաստակամությունը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի դեսպանը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին
Հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության մասին է, ապագան ևս հստակ է, Կապանում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան...
Երևանն իրեն հեռու է պահում. ՌԴ փոխարտգործնախարար
Նոյեմբերի 28-ին Ղրղզստանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով լրագրող...
«Առաջընթացի լիակատար բացակայություն». Կիևում բողոքել են Լոնդոնից
Մեծ Բրիտանիան զենքի մեծությամբ երրորդ դոնորն Է Ուկրաինայի համար, որը զիջում է միայն ԱՄՆ-ին և Գերմանիային, գրում է The Gu...
«Իսրայելը փորձում է փախչել ռազմի դաշտից». Իրանն Իսրայելի հարվածը վախի դրսևորում է որակել
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ հարձակումը պատճառաբանելով շարունակական հարձակումների պատասխանով...