ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնարավոր կլինի Ադրբեջանից գազ ներկրել, թե ոչ. Մեսրոպյանը՝ Գրիգորյանին
Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ և արդյո՞ք դուք հնարավոր եք համարում մոտ ապագայում Ադրբեջանից գազի ներկրումը:
Այս մասին Աժ-ում, դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին, հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մեսրոպյանը նշեց, որ չի կարող պնդել, հաստատել կամ հերքել՝ մոտ ապագայում հնարավոր կլինի Ադրբեջանից գազ ներկրել, թե՝ ոչ:
«Դա իմ որոշելիքը չէ այս պահին, հետագայում, եթե ընտրվեմ՝ ևս։ Ես կարող եմ ասել, որ մենք մեր երկրում էլեկտրաէներգիայի 60-65 տոկոսն արտադրվում է ներկրվող միջուկային և գազային վառելիքով և այդ երկու էներգակիրները հիմնականում ներկրում ենք ՌԴ-ից և սա փաստ է։ Եվ այս փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Ֆեյսբուքում ես ինչ-որ գրառում եմ կատարել, հիմա դրա հետ կապված ինձ անընդհատ հարցեր եք ուղղում։ Ես դրանք երբեք չեմ ջնջելու։ Հիմա պարզապես երկընտրանքի մեջ եմ՝ ինչպես պատասխանեմ, որ վաղը լրագրողները չշահարկեն դրանք»։
Ռուբեն Ռուբինյանն էլ Մեսրոպյանին հորդորեց չպատասխանել հարցին:
«Պարզապես Ձեզ սադրում են, որպեսզի վաղը, մյուս օրը ուղարկեն համապատասխան տեղ։ Ինչի մասին է խոսքը»։
Ի պատասխան ընդդիմադիրների՝ Մեսրոպյանի եվրոպամետ լինելուն՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուն ասաց. «Այո, ես սովորել եմ Ֆրանսիայում, հնարավորություններ եմ ունեցել, բայց մինչև Ֆրանսիա գնալը ես 27 տարեկան էի և մեծանում էի ռուսական արժեքների մեջ։ Իմ վերջին արձակուրդի շրջանում մեծ սիրով այն անցկացրել եմ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ Այսօր շատ մարդիկ էլ կարող են ռուսամետության շրջանակներից հանդես գալ, բայց բովանդակության մեջ բացարձակապես ռուսամետ չլինեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ ԱԺ-ում. տուժել է լրագրողը
ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը` ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, և հենց հարցազրույցի պահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարբեր տեսակի պաշտոնյաներ ծրարով փողեր են ստացել. Մանուկյան
«Պարոն Մանուկյան, այդ երբվանի՞ց է վիրավորական՝ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ուտելու տալը: Վիրավորականը դա չի: Դուք դրան պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանի հեծանվային զբոսանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Իջևան-Ենոքավան-Իջևան հեծանվային զբոսանքից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբխազիայում ցուցարարները կտրում են խորհրդարանի դարպասները
Աբխազիայում ցուցարարները կտրում են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը։ Հիշեցնենք, որ Աբխ...