ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարբեր տեսակի պաշտոնյաներ ծրարով փողեր են ստացել. Մանուկյան

«Պարոն Մանուկյան, այդ երբվանի՞ց է վիրավորական՝ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ուտելու տալը: Վիրավորականը դա չի: Դուք դրան պատասխանեք, այդ նախկինում, որ պատգամավորները, կառավարության անդամները, տարբեր տեսակի պաշտոնյաներ ծրարով փողեր են ստացել: Եկել եք ասում եք վիրավորել են ձեզ, ձեզ ասել են, որ սնունդ են ուղարկում: Ինչ կա այդտեղ վիրավորելու: Էն է վիրավորական, որ ասում են եկել են ծրարով փողը դրել են պատգամավորի գրպանը՝ դրան չեք պատասխանում»,- այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին:


Արշակյանը հորդորեց Մանուկյանին ունենալ լսելու կուլտուրա. «Երբ ես խոսում եմ, կուլտուրա ունեցեք լսեք, ձեր ասածն էլ ինձ հաճելի չի, բայց ես ձեզ չեմ ընդհատում: Հարցի մշակույթ ունեցեք, ծառայողին ինչ հարց եք տալիս: Էդ որ միտինգավորներին տանում պիցցա եք բաժանում, մենք վիրավորու՞մ ենք ձեզ, տանում սնունդ եք տալիս: Դուք ավելի լավ ա պատասխանեք՝ էդ ծրարով փողերը, որ վերցնում էիք՝ ումի՞ց էիք վերցնում, ինչի՞ էիք վերցնում, կամ ո՞վ էր էդ շրջագայությունների համար վճար անում, դրան պատասխանեք»:

Քաղաքականություն