Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան: Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ ստացել է ծանուցագիր, որտեղ որևէ տեղ հիշատակված չի եղել «մեղադրյալ Ռոբերտ Քոչարյան» բառակապակցությունը։ Նա հիշեցրեց, որ նախորդ նիստին դատարանն է անգամ արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանին դիմելիս չի օգտագործում «մեղադրյալ» եզրույթը։
Նրա ու մյուս փաստաբանների պնդմամբ` Քոչարյանն ու Օհանյանը չեն կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ «սահմանադրական կարգի տապալման» գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». վարչապետ
Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում որոշում ընդունեցինք նաև գետերի հուների հետ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:...
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավարը եղել է Արցախում. մանրամասներ
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը,...