ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարդախություն ԱՄՆ-ում՝ արջերի կոստյումներով․ հայեր են ձերբակալվել

Լոս Անջելեսում ձերբակալել են չորս մարդու, որոնք արջերի կոստյումներով իրենց իսկ ավտոմեքենաների վրա հարձակման փորձեր են արել եւ ապահովագրական ընկերություններից խարդախությամբ վերցրել են գրեթե 142 հազար դոլար։ Այս մասին հայտնում են Կալիֆորնիայի ապահովագրության դեպարտամենտից։


Ռուբեն Թամրազյանը, Արարատ Չիրկինյանը, Վահե Մուրադխանյանը և Ալֆիա Ցուկերմանը ապահովագրական ընկերություններին հայտնել են, որ արջը վնասել է իրենց երկու Mercedes մակնիշի մեքենաները, ինչպես նաև Rolls Royce-ը, և տրամադրել են տեսախցիկների տեսագրությունները:


Հետախույզները պարզել են, որ բոլոր երեք տեսահոլովակներում արջի կոստյում հագած մարդ է եղել, նույն եզրակացությունն Է արել նաեւ կենսաբանը, որն իրավապահների խնդրանքով ուսումնասիրել է հոլովակները:


Դրանից հետո ձերբակալվածների տանը խուզարկություն է կատարվել, այնտեղ գտել են արջի կոստյում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ապահովագրության հետ կապված խարդախության եւ դավադրության համար։