ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում
Auroranews-ն ահազանգ է ստացել «Կիլիկիա» ավտոկայանում տիրող իրավիճակի մասին։
Մեզ հետ զրույցում քաղաքացիները նշում են, որ այդ հատվածում Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա ավտոկայանից» մարզեր գնացող մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում գնալ։ Նշվում է, որ պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել և հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում «ապօրինի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել ու մնացել են հույսով, թե երբ «Գազելները» կշարժվեն։
Ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավիճակ է Կիլիկիա ավտոկայանում․ պարզաբանում
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ մոտ 30 քաղաքացիներ ավտոկայանի մոտ ճանապարհ էին փակել, որոշ ժամանակ անց ոստիկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 14 ժամից ավելի՝ ժանգագույն ջուր․ ահազանգ
Auroranews-ն ահազանգ է ստացել, որ արդեն մի քանի օր է Զովունիում խմելու ջուրը ծորակից հոսում է ժանգագույն։ Նշվում է, որ ջ...
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ովքեր կկարողանան անվճար կամ զեղչով օգտվել տրանսպորտից
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների...