«Երևանի ՋԷԿ»–ը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ միջև ծեծկռտուքի մասին

Լրատվամիջոցներում առկա տեղեկատվության վերաբերյալ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունը եղել է կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Այս մասին հայտնում են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից:


«Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:


Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի»,- հայտնում են ՓԲԸ-ից:


Ավելի վաղ mediahub-ը գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Քննչական կոմիտեն հայտնում է,որ դեպքի հետ կապված քրեական վարույթ է հարուցվել:

Քաղաքականություն