
Իլոն Մասկը ասել է, թե ինչու դեմոկրատները պարտվեցին ԱՄՆ–ում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում աղետալի արդյունքներ է ցույց տվել ժողովրդի հետ կապի կորստի պատճառով, X-ում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։
«Նրանք այնքան են գնացել ձախ, որ տարանջատվել են ժողովրդից, դրա համար էլ այդքան դաժան պարտություն են կրել այս ընտրություններում»,- կարծում է նա։
Հանրապետական Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթել է իր մրցակցին՝ դեմոկրատների ներկայացուցիչ Քամալա Հարիսին։ Հանրապետականները վերահսկողության տակ վերցրին ԱՄՆ Սենատը և մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում: Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։
Մասկն ակտիվորեն աջակցել է Թրամփի նախընտրական արշավին։ Նորընտիր նախագահը ավելի վաղ ասել էր, որ Մասկը գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ միասին կգլխավորի նոր գերատեսչությունը, որը կզբաղվի կառավարության արդյունավետության բարելավմամբ և բյուրոկրատիայի դեմ պայքարով։