21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդ Լաշա Տալախաձեն կզբաղվի քաղաքականությամբ
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:
2015 թվականից ի վեր՝ առաջին անգամ է, որ վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը: 21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդն այժմ զբաղվելու է քաղաքականությամբ:
Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:
Լաշա Տալախաձեն դարձել է Ռիո-2016-ի, Տոկիո-2020-ի, Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 7 անգամ նվաճել է աշխարհի, նույնքան էլ՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Նմանատիպ հոդվածներ
Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի...
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
Մեզ համար ցավալի է. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարությունը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՝ անդրադառնալով ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշների...
Լուրջ կորուստներ Հայաստանի ազգային հավաքականում
«Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լա...