Լուրջ կորուստներ Հայաստանի ազգային հավաքականում
«Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին:
«Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանը նշել է.
«Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»:
Հավելենք, որ Սարգիս Ադամյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական առաջիկա հանդիպումներին, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ։
Նմանատիպ հոդվածներ
Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի...
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
Մեզ համար ցավալի է. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարությունը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՝ անդրադառնալով ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշների...
21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդ Լաշա Տալախաձեն կզբաղվի քաղաքականությամբ
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը...