ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Երասխ գյուղի մոտակայքում. կան տուժածներ
Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում՝ արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 316-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1983 թ․) և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշների (վարորդ՝ է. Բ., ծնված 1949 թ.) ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։



Նմանատիպ հոդվածներ
Պшյթյnւն` բնակարաններից մեկում. հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 14-ին, ժամը 11:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Երկրաշարժ` Իրանում
Իրանում առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը: Տեղի ժամանակով ժամը 8:19-ին Յազդ նահանգի Բ...
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: ISNA-ին տված հարցազրույցում Քաշմիրի իշխանությունն...
Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. վարչական շրջանները հոսանքազրկված են
Երևան ՀԷկ-ում հրդեհ է բռնկվել։ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները հոսանքազրկված են։ Հոսանքազրկել ենք, որպեսիհրդեհի տար...