Ուկրաինական ԱԹՍ-ները Մոսկվայի երկնքում քիչ է մնացել բախվեն ուղևորատար ինքնաթիռին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Մոսկվայի երկնքում քիչ է մնացել խոցեն ուղևորատար ինքնաթիռներից մեկը՝ Airbus A320-ը, որն իրականացնում էր Ուզբեկստան-Մոսկվա չվերթը: Վայրէջքի պահին օդաչուն նկատել է, որ ընթացքը կասեցնում են երեք դրոններ և քիչ է մնացել բախվի ԱԹՍ-ներից մեկին։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետևո քաղաքում, որից հետո մյուս 8 ինքնաթիռները տեղափոխվել են պահեստային օդանավակայան:



«Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի ընդունման և բաց թողնման սահմանափակումները հանվել են»: Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։ Մոսկվայի 3 օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել։

Նշվում է, որ սահմանափակումների ընթացքում 36 օդանավ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական ԱԹՍ–ները զանգվածային հարձակում են գործել նաև Մոսկվայի վրա։ Մոսկովյան շրջանի երկնքում ոչնչացվել էր  ավելի քան 35 անօդաչու թռչող սարք։

ՀՕՊ-ը խոցել էր 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից 36-ը՝ Մոսկվայի շրջանում։ ՌԴ ՊՆ-ն էր հայտնել:



Քաղաքականություն