ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբուհի Գալյանն` Աղազարյանի և Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի մասին
Հայաստանում զանգովի արդարադատության չկա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին, այդ դեպքում ինչպես է գնահատում փաստը, որ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ զանգել են:
Հիշեցնենք՝ միջադեպի ընթացքում Քյարամյանը հայտարարել էր, որ Աղազարյանի որդու հետ կապված քրեական դեպքով իրեն զանգով դիմել են չբացահայտելով այլ մանրամասներ։
«Քյարամյանին զանգել են, բայց արդյունք տվե՞լ է: Զանգովի արդարադատության մասին մենք խոսում ենք, երբ զանգն իր նպատակակետին հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, մենք կքննարկենք։ Իսկ խոսվել է զանգի մասին, որը չի իրականացվել, այսինքն զանգովի արդարադատություն մեր երկրում չի գործում»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կքննարկվի Հայաստանից ադրբեջանական զորքի դուրսբերման հարցը». Պապոյան
ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Յուրաքանչուր մահի հետ մեռել ենք ու նորից հարություն ենք առել». Ալեն Սիմոնյան
«Մեր մոտ խնդիրը պատերազմն է, մեր մոտ խնդիրը մարդկանց կյանքն է, մարդկանց ապրուստն է: Օրինակ 44-օրյա պատերազմի հետևանքների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր ընդդիմությունը չկա, մենք դրա պատճառով լճանում ենք». ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ընդդիմությունը թո՞ւյլ է, նշեց. «Մեր ընդդիմո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին
Մեծ միջադեպ չի եղել, ոչ էլ ծեծկռտուք: Աշխատանքային ժամ էլ չի եղել, այսինքն մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն է եղել...