ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին
Մեծ միջադեպ չի եղել, ոչ էլ ծեծկռտուք: Աշխատանքային ժամ էլ չի եղել, այսինքն մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն է եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով տարածված լուրերին այն մասին, որ երեկ «Երևան ՋԷԿ»-ի տարածքում վիճաբանություն է եղել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ` Արթուր Պահլավունու միջև:
Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը «Երևան ՋԷԿ»-ի նորանշանակ փոխտնօրենն է, իսկ Արթուր Պահլավունին անվտանգության պետը:
«Որոշ միջադեպ եղել է, ինչի համար ես շատ ցավում եմ, ափսոսում եմ, բայց նաև անհասկանալի է ինձ համար, քանի որ գործընկերները, յուրաքանչյուրը պետք է փորձի աշխատանքային միջավայրում կամ դրանից դուրս այնպիսի վարք դրսևորել, որպեսզի նման միջադեպ տեղի չունենա: Ես վիդեոներն էլ եմ տեսել, ինչ-որ հարցի շուրջ` ընդ որում հարցի, որը «ՋԷԿ»-ին չի առնչվում, եղել է խոսակցություն, որոշակի հրմշտոց, ընդամենը այդքանը»,-հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ համբերության բաժակը լցվեց. Փաշինյանը զարյացավ
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ տալով հստակ հանձանարարականներ․...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրար վրա գրիչ մի շպրտեք». Երևանի քաղաքապետարանում իրավիճակը լարվեց
Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիտում ինչ-որ պահի իրավիճակը լարվեց. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Յուրաքանչուր մահի հետ մեռել ենք ու նորից հարություն ենք առել». Ալեն Սիմոնյան
«Մեր մոտ խնդիրը պատերազմն է, մեր մոտ խնդիրը մարդկանց կյանքն է, մարդկանց ապրուստն է: Օրինակ 44-օրյա պատերազմի հետևանքների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր ընդդիմությունը չկա, մենք դրա պատճառով լճանում ենք». ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ընդդիմությունը թո՞ւյլ է, նշեց. «Մեր ընդդիմո...