ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը տիկնոջ հետ քվեարկել է
Թրամփը տիկնոջ հետ քվեարկել է Փալմ Բիչի ընտրատեղամասերից մեկում և հույս հայտնել, որ կհաղթի:
Թրամփի հակառակորդ` Կամալա Հարիսն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում քվեարկել է փոստով։
Թրամփը լրագրողներին ասել է, որ կընդունի իր պարտությունը ընտրություններում, եթե զգա, որ պարտվել է արդարացիորեն։
«Եթե ես պարտվեմ ընտրություններում, եթե դրանք լինեն արդար ընտրություններ, ես առաջինը կխոստովանեմ դա», - ասել է Թրամփը Ֆլորիդայի ընտրատեղամասերից մեկում, որի ուղիղ եթերը հեռարձակվում է ամերիկյան հեռուստաալիքներով:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ընտրական գործընթացը չափազանց բարդ է. Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ իր կողմնակիցները նախագահական ընտրություններից հետո անկարգություններ չեն անի։
«Իհարկե, բռնություն չի լինի, իմ կողմնակիցները բռնի մարդիկ չեն»,- ասել է քաղաքական գործիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ հեռանում իմ պաշտոնից. Աբխազիայի ղեկավար
Սադրանքների չտրվեք։ Ես այստեղ եմ՝ Աբխազիայում, և մենք կշարունակենք աշխատել։ Ջանքեր կգործադրենք այս իրադարձությունների հե...
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառումը․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի երեւանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի...