Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համակարգի ստեղծումը, որը համապատասխանում է մեծամասնության շահերին։ Այս մասին Պուտինը հայտարարել է Սոչիում ընթացող «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ։
«Այդպիսի կույր հավատը սեփական անպատժելիությանը (արևմտյան երկրների), կարող է համաշխարհային աղետի վերածվել»,– նշել է Պուտինը։
Միջազգային հակամարտություններն ու բախումները հղի են փոխադարձ ոչնչացմամբ, և ոչ ոք երաշխիք չի տալիս, թե միջուկային զենք չի կիրառվի։
«Այդ զենքը գոյություն ունի և անընդհատ կատարելագործվում է, տեխնոլոգիաների զարգացման ֆոնին էլ նոր ձևեր է ստանում։ Նմանատիպ զենք ունեցողների ակումբն էլ ընդլայնվում է։ Ոչ ոք չի երաշխավորում, որ սպառնալիքների հոսքի և իրավական ու բարոյական նորմերի վերջնական ոչնչացման դեպքում այն չի գործի»,– ասաց Պուտինը։
Նա նաև կարծում է, որ Ռուսաստանին` միջուկային զենքի ամենամեծ զինանոց ունեցող երկրին, ռազմավարական պարտության մատնելու Արևմուտքի կոչերը ցույց են տալիս որոշ քաղաքական գործիչների անսահման արկածախնդրությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...