Ռուսաստանի զգուշացումը՝ ՆԱՏՕ-ին
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է` Մոսկվայում չեն կարող հաշվի չառնել, որ ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր ագրեսիվ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զգուշացնում է, որ Մոսկվայի նկատմամբ դաշինքի կամ նրա առանձին անդամ երկրների ագրեսիվ գործողությունների դեպքում օվկիանոսից այն կողմ հանգիստ նստել ու սպասել չի ստացվի. Մոսկվայի պատասխանը համարժեք կլինի: Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Մեր ընդդիմախոսները չպետք է շփոթվեն։ Մեր երկրի դեմ ՆԱՏՕ-ի կամ առանձին անդամ պետությունների ագրեսիվ գործողությունների դեպքում կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ՝ լիովին համապատասխան ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքին և սեփական անվտանգությունն ապահովելու համար ցանկացած միջոց օգտագործելուն: Եվ ոչ ոք հանգիստ չի նստի ու սպասի ո՛չ Ատլանտյան օվկիանոսից, ո՛չ էլ Լա Մանշից այն կողմ», - նշել Է Լավրովը։
Նա ընդգծել է` Մոսկվայում չեն կարող հաշվի չառնել, որ ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր ագրեսիվ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Լավրովը հիշեցրել է, որ դաշինքի ռազմավարություններում Ռուսաստանը նկարագրվում է որպես «անվտանգության առավել նշանակալի և անմիջական սպառնալիք», իսկ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ առաջիկա տարիներին Ռուսաստանն իբր պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: Միաժամանակ արագացված տեմպերով ընթանում է Եվրոպայի ռազմականացումը, զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերը հարձակողական գործողություններ են մշակում Ռուսաստանի դեմ:
Նա ընդգծել է, որ եթե արևմտյան հեռահար սպառազինությունը կիրառվի Կիևի կողմից Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար, ապա դա կնշանակի, որ ոչ միայն Ուկրաինան, այլև ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի դեմ կռվում են արդեն բացահայտ՝ այլևս չամաչելով ուրիշի դրոշի ներքո վարձկանների, կամավորների և հրահանգիչների մասին փաստերը թաքցնելուց:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են ոչ միայն Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, այլև փաստացի ներքաշվում են ուկրաինական հակամարտության մեջ։ Նա նշել էր, որ նման միջամտությունը կփոխի հակամարտության բնույթը, և Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ելնելով առաջացող սպառնալիքներից:
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Իրենք իշխանության են եկել շատ տարօրինակ գործարքի միջոցով․ Մարության
Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտ...
Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է. Պեսկով
Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին հարցն է, սակայն Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է արտերկրից այդ հ...