Սպորտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծակ Գնդակ» անվանումով ակցիա՝ խաղի ընթացքում
Edita
Երկրպագուները «Ծակ Գնդակ» անվանումով ակցիա են իրականացրել Հանրապետական մարզադաշտում «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ։
Ակցիայի մասնակիցները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Պրեմիեր լիգայի «Նոա»-«Ուրարտու» խաղը 19-րդ րոպեին ընդհատվել էր։ Երկրպագուները ներխուժել էին մարզադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Նմանատիպ ակցիաներ միավորված մի քանի ֆան ակումբներն իրականացրել են նաև Հայաստանի առաջնության այլ հանդիպումների ժամանակ։
Հիշեցնենք, որ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին միացել են նաև «Փյունիկ», «Ուրարտու» և «Շիրակ» ակումբները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0