«Փյունիկ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«Փյունիկ» ՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
««Փյունիկ» ՖԱ-ն վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի՝ Fast Sports-ի եթերում մեր ակումբի հասցեին հնչեցված վիրավորանքների ու ստերի հերթական տարափով, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ: Սա հերթական անգամ ապացուցում է, որ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի՝ ՀՖՖ ղեկավարության վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար:
Անթույլատրելի ենք համարում ՀՖՖ ներկայացուցչի նման պահվածքը, որը, նախ և առաջ արատավորում է ամբողջ հայկական ֆուտբոլի իմիջը։ Կոչ ենք անում ՀՖՖ փոխնախագահին կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա, որոնց անբարեխիղճ կատարումն արդեն իսկ հանգեցրել է հայկական ֆուտբոլում չտեսնված աղետալի վիճակի:
Մենք վերահաստատում ենք համերաշխություն հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուական շարժումներին և պահանջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության անհապաղ հրաժարականը:
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեմ աշխատանքի վրա էլ, որակազրկման վրա էլ․ Մելիքյանը՝ Նիկողոսյանին
Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված «Գանձասար»-«Փյունիկ» խաղից հետո (0:5) հետխաղյա մամուլի ասուլի...
Հայտնի է՝ երբ Մեսսին կկարողանա վերադառնալ «Բարսելոնա»
Աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լեոնել Մեսսին 2026թ․...
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ․ ցանկ
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի...
Տիկնիզյանը պատրա՞ստ է ստանձնել Մխիթարյանի դերը
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում պատասխա...