ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը բարձրացել է աղբատարի խցիկ՝ «Բայդենի և Քամալայի պատվին»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ժամանելով Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքում անցկացվող նախընտրական միջոցառմանը, բարձրացել է սպիտակ աղբատար մեքենայի խցիկ, որի վրա պատկերված է եղել իր քարոզարշավի կարգախոսը, և նստելով ուղևորի նստատեղին, զրուցել է լրագրողների հետ, հաղորդում են AP-ն և The Hill-ը:


Քաղաքական գործիչը սպիտակ վերնաշապիկի վրայից կրել է նարնջագույն և դեղին գույներով ժիլետ։ «Հավանո՞ւմ եք աղբատար մեքենան: Սա Քամալայի և Ջո Բայդենի պատվին է»,- ասել է Թրամփը։


Այսպես նա արձագանքել է գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի վերջին մեկնաբանություններին, ով, Թրամփի կողմնակիցների ակրծիքով, իրենց աղբ է անվանել: Երկրի ղեկավարի հանրապետական թեկնածուն որոշել է իրավիճակն օգտագործել իր օգտին, նկատում են պարբերականները:


Այս շաբաթ Բայդենը լատինաամերիկացի ընտրողների հետ օնլայն հանդիպման ժամանակ մեկնաբանել էր կատակերգու Թոնի Հինչքլիֆֆի՝ Նյու Յորքում Թրամփի հանրահավաքի ժամանակ արած արտահայտությունները: Վերջինս Պուետրո Ռիկոն անվանել էր «աղբի լողացող կղզի»: «Միակ աղբը, որը ես տեսնում եմ, իր կողմնակիցներն են: Նրա կողմից լատինաամերիկացիների դեմոնիզացումը անխիղճ է և հակաամերիկյան»,- ասել է ԱՄՆ նախագահը: