ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա վտանգավոր է, շատ վտանգավոր. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կորեայի զորքերի ուղարկումը Ռուսաստան անվանել է «վտանգավոր զարգացում»՝ արևմուտքի ենթադրությունների ֆոնին, որ նրանք Ռուսաստանի կողմից կմասնակցեն Ուկրաինայի պատերազմին: Այս մասին գրում է AFP-ն։
«Շատ վտանգավոր է», - ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայման մասին հարցին:
Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մոտ 10,000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ «առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում» Ուկրաինայում մարզվելու և կռվելու համար։ Նրա խոսքով՝ հյուսիսկորեական բանակի մի մասն «արդեն մոտեցել է Ուկրաինային»։ Նա հավելել է, որ «միանգամայն հավանական է», որ հյուսիսկորեացի զինվորականները շարժվում են Կուրսկի ուղղությամբ, սակայն Պենտագոնը դեռ ավելի մանրամասն տեղեկություններ չունի։
Հոկտեմբերի կեսերին հարավկորեական հետախուզությունը սկսեց հայտնել, որ հյուսիսկորեացի զինվորականներ են ուղարկվում Ռուսաստան: Հետախուզության գնահատականներով՝ խոսքը 12 հազար զինվորի մասին էր։ Հոկտեմբերի վերջին նրանցից մի քանիսը (որոշ աղբյուրների համաձայն՝ մոտ 1500 մարտիկ) արդեն տեղափոխվել են ռուսական Հեռավոր Արևելք՝ վերապատրաստման համար, հայտնել են հետախուզության աշխատակիցները։ Հոկտեմբերի 26-ին The New York Times-ը, հղում կատարելով ուկրաինացի և ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել է, որ Հյուսիսային Կորեայից մի քանի հազար զինվորականներ ժամանել են Կուրսկի շրջան, որտեղ նրանք, ռուս զինվորականների հետ միասին, կարող են մասնակցել մարտերին Ուկրաինայի զինված ուժերի դեմ
Հոկտեմբերի 28-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորները ուղարկվել են Կուրսկի շրջան՝ ռուս զինվորականներին օգնելու համար։
Վլադիմիր Պուտինն ուղղակիորեն չի հաստատել Հյուսիսային Կորեայի զինվորների մասնակցությունը պատերազմին, սակայն հոկտեմբերի 24-ին BRICS-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում նա պատասխանել է արբանյակային պատկերների մասին հարցին, որոնք ցույց են տալիս ԿԺԴՀ զինվորականների ներկայությունը։ «Նկարները լուրջ բան են։ Եթե կան նկարներ, նշանակում է՝ դրանք ինչ-որ բան են արտացոլում»,- ասել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը 40 րոպե հերթ է կանգնել վաղաժամ քվեարկելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում՝ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի ընտրատեղամաս...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը՝ Թբիլիսիում. ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ
Վրացական ընդդիմությունը պահանջում է կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Այս մասին Թբիլիսիում կայացած հանրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը բարձրացել է աղբատարի խցիկ՝ «Բայդենի և Քամալայի պատվին»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ժամանելով Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքում անցկացվող նախընտրական միջոցառմանը, բարձր...