ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը 40 րոպե հերթ է կանգնել վաղաժամ քվեարկելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում՝ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի ընտրատեղամասում։
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ Բայդենը հերթ է կանգնել ընտրատեղամասի մուտքի մոտ 40 րոպե շարունակ։
Նշենք, որ հաջորդ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 5-ին։
Հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Քամալա Հարիսը կպայքարեն կառավարության բարձրագույն պաշտոնի համար։
Թրամփը եղել է Ամերիկայի 45-րդ նախագահը և պաշտոնավարել է 2017-2021 թվականներին։ Այժմ Հարիսը զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը Բայդենի վարչակազմում:
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա վտանգավոր է, շատ վտանգավոր. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կորեայի զորքերի ուղարկումը Ռուսաստան անվանել է «վտանգավոր զարգացում»՝ արևմուտքի ենթադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը՝ Թբիլիսիում. ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ
Վրացական ընդդիմությունը պահանջում է կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Այս մասին Թբիլիսիում կայացած հանրա...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...