ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող մեռներ լիքը մարդ, բայց Արցախը մնար իր տեղում․ Առուշանյան
Խոսել եմ Արցախից: Ես կարծել եմ՝ պատերազմի ելքն այլ ձև պետք է լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Ճշտող հարցին՝ նշում են, որ Ձեզ չեն կալանավորել, Դուք էլ իրենց դեմ չպետք է խոսեք, Առուշանյանն ասաց, որ երբ դեմ խոսելու բան եղել է, ինքը խոսել է․ «Խոսել եմ Արցախից: Ես կարծել եմ՝ պատերազմի ելքն այլ ձև պետք է լինի, այն կարծիքին եմ եղել, որ թող կռվենք, թող ես էլ կռվեմ, մեռնեմ, իմ պես 500 հազար հոգի էլ մեռնի, բայց Արցախը մնա իր տեղում: Ես կարծում եմ, որ հայրենիքի համար կարող են մեռնել միլիոններով»:
Հարցին էլ՝ կաշկանդվա՞ծ է ասելու թե ով է մեղավոր Արցախի կորստի համար, արդյոք Փաշինյանը մեղավոր է, նա պատասխանեց. «Այո, Փաշինյանը մեղավոր է Արցախի կորստի համար, թող մեռներ լիքը մարդ, կարող է իմ կարծիքը սխալ լինի: Ես կարծում եմ՝ պետք է մեռնեին, իշխանությունը էդպես չի կարծում և ազգաբնակչության մեծ մասը ողջունեց իշխանության տեսակետը, ճի՞շտ է: Պատերազմը պարտվել ենք, թշնամիդ գրավել է, հիմա ճանաչի-չճանաչին ո՞րն է: Ինձ ինչի՞ եք այդ հարցը տալիս, վարչապետին տվեք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ քննարկում՝ Փաշինյանի և Ալիևի միջև․ միացել են նաև ԱԳ նախարարները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նաագահ Իլհամ Ալիևի միջև թեժ զրույց է ընթանում։ Նրանք, հիշեցնենք, ԲՐԻԿՍ գագաթնաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ բան կարող եք ուզենալ», «Լոլո», «Կիկոսի մահը»․ Քոչարյան-Փաշինյան բանավեճ
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց․ «Այս կանոնակարգում գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանն՝ իր շքախմբի մասին
Առաջին օրվանից ես հրաժարվել եմ Ճանապարհային ոստիկանության մեքենայից։ Այս մասին Radio Aurora-ի ուղիղ եթերում ասաց Ազգային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ օրհներգը փոփոխելու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora-ի ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ օրհներգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ...