«Սեպ խրողները շատանում են». Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև հակասություն չկա` չնայած վերջին շրջանում տարածվող տարբեր լուրերի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Լրագրողներից մեկը, հղում անելով Ալեն Սիմոնյանին, նշեց, որ ԱԺ նախագահն ասել է` եթե ինքը վարեր նիստը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ չէր լինի։
«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է, ինձ չի հուզում»,- ասաց Քոչարյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրենից պետք չի վտանգ զգալ։ «Ես ասել եմ՝ իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է»,- ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը շեշտեց, թե սեպ խրողների թիվը գնալով շատանում է։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում էր երեկ Փաշինյանի մասնակցությամբ նիստում քննարկել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, ապա Քոչարյանը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի։
Նա չբացառեց, որ իր թիկունքում գուցե ինչ-որ քննարկումներ եղել են։
«Շատ հնարավոր է, ձեր թիկունքում քննարկումներ չեն լինո՞ւմ: Թող քննարկեն, երբ ինձ տեղյակ կպահեն, ես էլ, եթե ունեմ արձագանքելու հնարավորություն, կարձագանքեմ: Ձեզնից գաղտնիք չի մնա»,- ընդգծեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին
Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ...
Միրզոյանը` ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին...
«Մենք ունենք կարմիր գծեր». Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...