«Մենք ունենք կարմիր գծեր». Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը
Հարցին՝ դա վերաբերում է նաեւ ՀՀ սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի՞ն, նա պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի: Մենք ասել ենք, որ մենք ունենք կարմիր գծեր եւ դրա մասին հայտնել ենք»:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք մեծ խաղացողները, երրորդ կողմերը այլևս ճնշումներ չե՞ն գործադրում կողմերի վրա ստորագրելու խաղաղության պայմանագիրը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած գործընթացում և առաջնորդվում են դրանցով: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել»:
Հարությունյանը հրաժարվեց պատասխանել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը վերաբերող հարցին:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին
Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ...
Միրզոյանը` ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին...
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի...