Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջանական կողմից։ Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հրապարակային է, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա»,- ասաց Միրզոյանը։
Հավելեց, որ առաջիկայում աշխատանքները կշարունակվեն ադրբեջանական կողմի հետ նաև ապաշրջափակման մասով՝ այն հարցերում, որտեղ այս փուլում հնարավոր է գալ ընդհանուր համաձայնության։
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց՝ սկզբունքն է, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների իշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որի տարածքով անցնում են։ Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության սկզբունքի վրա։ Հիշեցրեց, որ այս սկզբունքներն արտացոլված են ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ողջունվել է բազմաթիվ երկրների և միջազգային գործընկերների կողմից։ Միրզոյանի խոսքով՝ նրանք կարծում են, որ այս նախագիծը կարող է մաս կազմել ավելի գլոբալ ցանցերի կամ նոր նախագծերի։
«Խաղաղության խաչմերուկն է այն տեսլականը, որի մեջ մենք նաև տեսնում ենք Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը»,- ասաց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին
Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ...
Միրզոյանը` ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին...
«Մենք ունենք կարմիր գծեր». Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի...