Ռուսաստանն այսօր հաղթել է Վրաստանում. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կարծիքով Ռուսաստանն այսօր հաղթել է Վրաստանում, քանի որ երկիրն ընտրել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամությունը, այլ ոչ թե դեպի Եվրամիության հետ ուղին: Ըստ «Европейская правда»-ի՝ դրա մասին սկանդինավյան երկրների առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում հայտարարել է Զելենսկին։
Նրա համոզմամբ՝ այսօր Ռուսաստանը Վրաստանում հաղթել է նախ՝ տարածքի մի մասը գրավելով, իսկ դրանից հետո՝ փոխելով այդ երկրի քաղաքականությունն ու իշխանությունը։
«Հիմա էլ այնտեղ ռուսամետ իշխանություն է, ռուսական դիրքորոշումներ։ Պուտինի դեմ պատժամիջոցներ չկան, Վրաստանում շատ ռուսներ կան: Նրանց ընտրությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է, նրանց ընտրությունը ԵՄ-ին չանդամակցելն է։ Նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը: Ռուսաստանը այսօր հաղթեց: Նրանք խլեցին Վրաստանի ազատությունը»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Մեկնաբանելով Մոլդովայում ստեղծված իրավիճակը՝ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը «շարժվում է նույն ուղղությամբ»։
«Կտեսնեք, Ռուսաստանը նույն ճանապարհով է գնում: Եթե Արևմուտքը շարունակի այս հռետորաբանությունը, ապա մեկ-երկու տարում Մոլդովան կկորցնի»,- վստահեցրել է Ուկրաինայի նախագահը։
Միաժամանակ Զելենսկին շեշտել է Ուկրաինայի և Վրաստանի միջև եղած տարբերությունը։
«Մենք ավելի շատ ենք: Սա է մեր և Վրաստանի տարբերությունը: Մենք շատ ավելի մեծ ենք: Ունենք ավելի մեծ բնակչություն, ավելի շատ տղամարդիկ, ովքեր չեն ցանկացել ռուս լինել»,- եզրափակել է նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Մեր Ալբերտի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական թերթի առաջին էջին
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Ալբերտի լուսանկ...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...