Մեր Ալբերտի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական թերթի առաջին էջին
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին: Դա միտումնավոր ու հատուկ դիտավորությամբ է արվել: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի կարևոր հնարքներից մեկն է, երբ ոչնչացնում կամ չեզոքացնում են հակառակորդ կողմի որևէ դրական կամ հերոսական պատումի հետ կապ ունեցող խորհրդանշանը: Իրենք շատ լավ էլ գիտեն այդ լուսանկարի մասին ու ամեն ինչ արել են հաշվարկով: Իսկ մենք, ինչպես միշտ, կուլ ենք տալիս մեր կողմ նետված խայծը ու մի ամբողջ օր մեզ զբաղեցնում ենք իրենց կողմից պարտադրված խաղով ու հլու հնազանդ ենթարկվում ենք այդ խաղի կանոններին:
Հետևությունն այստեղ մեկն է. Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին բացարձակապես չունի տեղեկատվական-հոգեբանական պատերազմում գոնե պաշտպանական դիրք ունենալու հայեցակարգ: Չկա որևէ հակագործողություն և դրանից օգտվում է հակառակ կողմը և պարբերաբար կազմակերպում է հոգեբանական սադրիչ ու քայքայիչ գործողություններ: Սակայն այս պատմության մեջ ամենացնցողն ու ողբերգականն այն է, որ օրը ցերեկով հենց Հայաստանի Հանրապետությունում, հենց ՀՀ քաղաքացիները բացահայտ կերպով նպաստում են այդ քայքայիչ գործողություններին ու դրանց արդյունավետության բարձրացմանը` առատորեն հակառակորդ կողմին մատակարարելով տեղեկատվական-հոգեբանական պատերազմի համար նոր գործողություններ մշակելու գործիքներ ու հնարավորություններ:
Լավագույնս դա արվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի որոշ ինստիտուտների գիտաշխատողների կողմից: Ու ստացվում է աբսուրդային ու գրոտեսկային մի պատկեր. Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները մասնակցում են 2020 թ. ընդունված ՀՀ ռազմավարական անվտանգության նոր հայեցակարգի մշակմանը, իսկ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ֆանտաստիկ “հաջող ու արդյունավետ կերպով” աշխատում են այդ ռազմավարության մեջ արձանագրված հիմնադրույթների դեմ ու ադրբեջանական հակահայ քարոզչության օգտին:
Ինչպես ընդունված է մեզանում, նույնիսկ Ակադեմիայի ներսում չկա ոչ մի քննարկում կամ քննադատություն աննախադեպ ու խայտառակ այս դեպքերի կապակցությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...