«Մեզ համար դա անընդունելի է». Պեսկով
ԱՄՆ–ում ռուսաստանցի լրագրողների հետ կատարվածը հակասում է ԶԼՄ–ների ազատության սկզբունքներին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մուտքի թույլտվություններ ստանալու բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո լրագրողների նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքը հակասում է մամուլի ազատության սկզբունքներին։ Իհարկե, մեզ համար դա անընդունելի է», – ասել Է Պեսկովը։
Ավելի վաղ «Իզվեստիայի» օպերատոր Վլադիմիր Բորովիկովը հայտնել էր, որ իրեն 10 ժամ հարցաքննել են ամերիկյան օդանավակայանում: Նա տեսագրություն էր հրապարակել, որում պատմում էր, որ այդ ամբողջ ընթացքում զրկված է եղել կապից, հեռախոսն իրեն չեն տվել անգամ ինքնաթիռ նստելուց հետո։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները Վաշինգտոնում ՌԴ դեսպանությանը չեն տեղեկացրել նախագահական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԱՄՆ մեկնած ռուսաստանցի լրագրողներին բերման ենթարկելու մասին: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, լրագրողները ոչ թե «ծպտված» են մեկնել ԱՄՆ, այլ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին
Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ...
Միրզոյանը` ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին...
«Մենք ունենք կարմիր գծեր». Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...