Հասան Նասրալի կազմած պատերազմի ծրագիրը շարունակելու ենք իրականացնել. «Հըզբոլլահ»
Մենք շարունակելու ենք իրականացնել Հասան Նասրալի կազմած պատերազմի ծրագիրը՝ դիմադրության ղեկավարության հետ միասին, այդ մասին հայտարարել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման նոր գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Քասեմը, փոխանցում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ այդ դիմադրությունը դուրս մղեց իսրայելական ռեժիմին Լիբանանից, այլ ոչ թե միջազգային բանաձևերը․
«Նահատակ Յահյա Ալ-Սինվարը Պաղեստինյան հերոսության և աշխարհի ազատասեր մարդկանց դիմադրության խորհրդանիշն էր։ Թշնամին նրանից վախենում էր և բանտում, և ազատության մեջ, և այդպես էլ կշարունակվի», - ասել է շեյխ Քասեմը։
«Թշնամին պետք է իմանա, որ մեր գյուղերի և քաղաքների ռմբակոծությունները մեզ չեն ստիպի նահանջել, իսկ դիմադրությունը ուժեղ է և կարողացել է հարված հասցնել ընդհուպ մինչև Նեթանյահուի գրասենյակ», - ընդգծել է նա։