Եթե դա ապացուցվի, ես իմ մանդատից կհրաժարվեմ․ Աղազարյան
Քրեական վրույթ է հարուցված այդ փաստի հետ կապված եւ տրամաբանական կլինի, որ նաեւ դրանից հետո իշխանությունն արձագանք տա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ իր եւ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ կապված միջադեպից հետո այսօր Քյարամյանն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար եւ կարծես դրանով թեման փակվում է:
«Ես կարծում եմ, որ պարոն Քյարամյանի խառնվածքի դեր մարդը չի կարող զբաղեցնել այդպիսի պատասխանատու եւ կարեւոր պաշտոն, բայց ես որոշում կայացնողը չեմ: Որոշում կայացնողը ՀՀ վարչապետն է, ով լավ տեղյակ է՝ ինչ տեղի ունեցել, ինքը էլի բաներ գիտի, որ մենք չգիտենք, ես չգիտեմ: Հետեւաբար, նա ամեն ինչ կշռադատում է, նոր կայացնում է որոշում: Ես հարիր չեմ համարում, որ որեւէ պատգամավոր կամ պատգամավորների խումբ ճնշում գործադրի վարչապետի վրա այդ առումով»,-ասաց նա:
Խոսելով ափսոսանք հայտնելու մասին, Աղազարյանն ասաց. «Շատ ապրի, որ տղամարդուն վայել քայլ է կատարում, բայց որոշում կայացնողը պետք է որոշում կայացնի: Իմ մտահոգությունն այլ է, որը ես արտահայտեցի այդ լսումների ժամանակ իմ ելույթում: Ես համարում եմ, որ կալանքը չպետք է օգտագործվի որպես ճնշման միջոց՝ ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Այդպիսի դեպքեր կան: Եթե ես սխալվում եմ եւ այդպիսի բան չկա, կամ եթե պարոն Քյարամյանը հետագայում իր ենթակաների հետ զրույցներ կունենա, որ այդպիսի բաներ տեղի չունենա, ապա ես ինքս որպես պատգամավոր կհամարեմ, որ ինչ-որ իմաստով օգտակար եմ եղել մեր պետությանն ու հասարակությանը»:
Ինչ վերաբերում է նրան, որ Քյարամյանն այդպես էլ անուններ չտվեց, թե ով է Հովիկ Աղազարյանի անունից՝ իրեն դիմել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես հիմա էլ եմ հայտարարում, անկախ նրանից, թե ինչ կորոշի վարչապետը, ինչ կորոշի վարչությունը իմ հետ կապված, եթե դա ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...
Կանոնակարգն ուժի մեջ մտավ․ հայ–ադրբեջանական սահմանին հանդիպում է տեղի ունեցել
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությ...
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...