Այս անկարգությունն արձանագրված է պատմության մեջ․ Էրդողան
Իսլամական աշխարհը բավականաչափ ուժեղ արձագանք չի ցուցաբերել Գազայի հատվածում Իսրայելի գործողությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Բացառությամբ մի քանի երկրների, ես ցավով եմ հայտնում, որ իսլամական աշխարհի կողմից չկա ուժեղ արձագանք Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին: Պետք չէ մոռանալ, որ այս անկարգությունն արձանագրված է պատմության մեջ»,- ասել է Էրդողանը։
Նախագահի խոսքով՝ հրեական պետության իշխանությունները «կուրացել են սիոնիստական մոլորություններից»։ Դրա պատճառով նրանք ճնշել են բոլոր այն կառույցներին, որոնց գործունեությունը կապված է պաղեստինյան անկլավում խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության հետ։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ այս պահի դրությամբ ոչ ոք զսպող քայլեր չի ձեռնարկել Իսրայելի և նրա վարչապետ Բինյամին Նեթանյահուի նկատմամբ: Այդ կապակցությամբ նա կոչ է արել բոլոր երկրներին, որոնց անտարբեր չէ Պաղեստինի եւ Լիբանանի ճակատագիրը, օգնության ձեռք մեկնել Գազայի հատվածի բնակիչներին:
Նմանատիպ հոդվածներ
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...
Կանոնակարգն ուժի մեջ մտավ․ հայ–ադրբեջանական սահմանին հանդիպում է տեղի ունեցել
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությ...
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...