ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսպանիայում զոհերի թիվը ավելանում է
Երեքշաբթի անձրևները հեղեղումներ են առաջացել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում:
Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները ուղղաթիռներ են օգտագործել մարդկանց տներից և մեքենաներից տարհանելու համար:
Նշենք որ Վալենսիայում վտանգի «կարմիր» մակարդակ է, գրանցվել է 51 զոհ:
Իսպանիայի արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանումներից ավելի քան 1,000 զինվորներ տեղակայվել են ավերված տարածքներում:
«Երեկ իմ կյանքի ամենավատ օրն էր: Մենք առնետների նման թակարդում էինք հայտնվել: Փողոցներով մեքենաներ ու աղբարկղեր էին լողում։ Ջուրը բարձրացել էր մինչեւ երեք մետր»,- ասել է Վալենսիա շրջանի Ուտիել քաղաքի քաղաքապետ Ռիկարդո Գաբալդոնը:
Հիշեցնենք, որ Վալենսիայում կամուրջ է փլուզվել, Մալագայում գնացքը դուրս է եկել գծերից, մի քանի մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում տարերքի հարվածի պատճառով, որը հորդառատ անձրեւների, կարկուտի եւ քամու ուժեղ պոռթկումների պատճառ է դարձել եւ հեղեղումների է հանգեցրել:
Նմանատիպ հոդվածներ
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում halloween-ի ժամանակ մարդիկ են սպանվել
Ուրբաթ վաղ առավոտյան Օռլանդոյի կենտրոնում halloween-ի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ Է զո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Սանկտ Պետերբուրգում. կան տուժածներ
Սանկտ Պետերբուրգում բախվել են երկու ավտոբուս և մի քանի մեքենա: Տուժել են երեք երեխա, երկուսը գտնվում են միջին ծանրության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր
Անկարայում թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի արևելքում, Էլյազիգ նահանգում, 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնել է AFAD-ի արտակ...