ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Իսպանիայի անոմալ ջրհեղեղից. կան անհետ կորածներ և զոհ
Իսպանիայում անոմալ եղանակի պատճառով մարդիկ են անհետ կորել, մեկը՝ մահացել: Հայտնում են տելեգրամյան ալիքները:
Վալենսիայում կամուրջ է փլուզվել, Մալագայում գնացքը դուրս է եկել գծերից, մի քանի մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում տարերքի հարվածի պատճառով, որը հորդառատ անձրեւների, կարկուտի եւ քամու ուժեղ պոռթկումների պատճառ է դարձել եւ հեղեղումների է հանգեցրել:
Հայտնի է դարձել մեկ զոհի մասին: Վալենսիայում տղամարդը իջել Է ավտոտնակ, որ ստուգի մեքենան և մնացել վերելակում:
Պետական օդերեւութաբանական գործակալությունը տագնապի ամենաբարձր մակարդակն է հայտարարել Վալենսիա ինքնավար համայնքում անձրեւների պատճառով, որտեղ Պիկանյա գետի վրա կամուրջ է փլուզվել:
Պետական գործակալությունը նաև հատուկ նախազգուշացում է տարածել տարածքում բոլոր երկրների քաղաքացիներին զգուշության կոչ անելով.
«Ամենաանբարենպաստ օրն է, հորդառատ անձրևները կշարունակվեն հաջորդ օրերի ընթացքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք Երևանում. կարճ միացում և խոշորհ հրդեհ Կոմիտաս պողոտայում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ` ՌԴ-ում բնակելի շենքի պայթյունից. զոհերի թիվն աճել է
ՌԴ Չերքեսկում բնակարանների փլատակներում արդեն 4 մահացած է հայտնաբերվել, 9 մարդ վիրավորվել է: Տարհանված բնակիչների համար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի շենքերից մեկում
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. տուժածների մեջ կա երեխա. ՌԴ
Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ստավրոպոլի երկրամասում: Հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ինքնաթիռում եղել է 9 մար...