Նման անհիմն, ամպագոռգոռ վրդովմունքը հաստատում է ճիշտ հակառակը․ Զախարովա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարությունը, թե իբր Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին, հաստատում է Լոնդոնի մասնակցությունը Սևծովյան միջանցքով Կիևին զենքի մատակարարմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ուշադրություն ենք հրավիրել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության վրա, որում Քիր Սթարմերի անունից մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի զինված ուժերի հասցեին՝ Սև ծովում ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքի վրա ենթադրյալ հարձակումների վերաբերյալ», - նշել է Զախարովան՝ հավելելով, որ, ըստ բրիտանական կողմի, «այդ հարվածներն օգտագործվել են համաշխարհային պարենային անվտանգությանը վնասելու համար»։
«Լոնդոնի կողմից նման անհիմն, բայց միեւնույն ժամանակ ամպագոռգոռ վրդովմունքը հերթական անգամ հաստատում է ճիշտ հակառակը՝ Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությունը Սեւծովյան ծովային միջանցքի օգտագործմամբ Կիեւի ռեժիմին սպառազինության մատակարարումներին»,- ընդգծել է նա:
Զախարովան հավելել է, որ «Օդեսայի մարզի հարավային նավահանգստում ռազմական քաղաքների հետ համապատասխան տեսաապացույցները ոչ վաղ անցյալում հրապարակվել են մեր երկրի պաշտպանության նախարարության կողմից եւ այդ փաստի ժխտումը Լոնդոնի կողմից բացարձակապես ապարդյուն են դարձնում»: