«Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում
Իտալական «Ինտերը» նոր կետ է ավելացրել թիմի մի շարք ֆուտբոլիստների գործող պայմանագրերում։ Այս մասին տեղեկացնում է FCInter1908-ը։
Սերիա Ա-ի գործող չեմպիոնները վերջին մեկ տարվա ընթացքում երկարաձգել են թիմի առանցքային խաղացողների, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը։
Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, սակայն, ըստ աղբյուրի, «ներաձուրիների» ղեկավարությունը պայմանագրի մեջ կողմերի միջև համագործակցության դադարեցման կետ է ավելացրել։
Նման փոփոխություն կատարվել է նաև Ֆրանչեսկո Աչերբիի և Մատեո Դարմիանի պայմանագրերում։ Նշվում է, որ պայմանագրի խզման դեպքում տվյալ ֆուտբոլիստը հավելավճար կստանա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի...
Մեսսին արձագանքել է «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության արդյունքներին
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ծանրամարտիկը ոսկե մեդալ է նվաճել
Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 55 կգ քա...