ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վտանգ կա, որ Սյունիքի սահմանում կարող են հարվածները նորից սկսել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձանագրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում։ Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը ներկայացրեց տպավորությունները իր՝ Ներքին Հանդ կատարած այցից։
Դըկոտինյին ընդգծել է, որ Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ «Այդ իրավիճակը մեծ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար։ Նրանց մոտ վտանգի զգացողություն կա, իսկ այդ վտանգը իրական է, քանի որ հարվածները կարող են նորից սկսվել։ Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ կան, մարդիկ ընդհուպ ջրի խնդիրներ ունեն, այստեղ մարդկային դրամաներ կան, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ»,- նշեց դեսպանը։
Հարցին, թե արձանագրում է, որ Ադրբեջանն այդ հատվածում 4 կողմից ներխուժե՞լ է ՀՀ սուվերեն տարածք, դեսպանը պատասխանեց․ «Երեք կողմից, որովհետև մի կողմից մենք կարողացել ենք գնալ այնտեղ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցեղասպանության ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունը չէ․ ԱԳ նախարար
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ ԱԺ-ում մշտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանը` ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին
Անդրանիկ Քոչարյանը չի տիրապետում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե իրեն ուզում են հեռացնել ԱԺ պաշտպանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի պետական բյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքակ...