ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական սկանդալ` Լոբոդայի երևանյան համերգի ժամանակ
Համացանցում տարածվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի՝ 2022-ին Երևանում կայացած համերգից մի հատված, որում աստղը ներկաներից մեկից «պահանջում է» բեմից դատապարտել «ՌԴ-ի անողոք ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, տեսանյութին ուշադրություն են դարձրել Դուբայում Լոբոդայի կայանալիք համերգի կազմակերպիչները՝ երգչուհուց պահանջելով հրաժարվել քաղաքական հայտարարություններից։ Նրանք Լոբոդային զգուշացրել են, որ եթե երևանյան համերգի միջադեպը կրկնվի իրենց միջոցառման ժամանակ, երգչուհին կկորցնի ԱՄԷ-ում գումար աշխատելու հնարավորությունը։
Երգչուհու թիմից Mash թելեգրամյան ալիքին հայտնել են, որ Լոբոդան համաձայնել է կազմակերպիչների պայմաններին, քանի որ «հաշվի է առել եկամուտների կրճատումը»։
Լոբոդան երևանյան համերգի ժամանակ ներկաներից մեկից «պահանջել է» բեմից դատապարտել «ՌԴ-ի անողոք ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»:
«Ուզում եմ ասեք՝ կողմ եմ, որ ՌԴ-ի կառավարությունը դադարեցնի այս սարսափելի, անողոք պատերազմն ընդդեմ Ուկրաինայի», - ասել է ուկրաինացի աստղը՝ դիմելով բեմ բարձրացած երկրպագուին:
Սակայն հյուրը հրաժարվել է՝ շեշտելով, որ եկել է երաժշտություն լսելու, ոչ թե քաղաքականությունից խոսելու։
«Այդ դեպքում ես Ձեզ բաց եմ թողնում ու Ձեզ հետ այլևս չեմ խոսելու: Դուք եկել եք իմ համերգին, ինչը նշանակում է, որ պետք է աջակցեք իմ դիրքորոշմանը, որովհետև իմ համերգներին եկող մարդիկ աջակցում են խաղաղությանը», -ասել է Լոբոդան։
Երգչուհու թիմի ներկայացուցիչները Mash թելեգրամյան ալիքին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել 2022-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բլոգերները հարկ կվճարեն
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ։ Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք. Ավինյան
Շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը` տրանսպորտում վճարումների փոփոխության մասին:Երևան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ
Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի Սամգորի թաղամասի ընտրատեղամասի մոտ։ Հայտնում են տելեգրամյան ալիքները:Ավելի վաղ հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսների գծերը բետոնով կառանձնացվեն․ Ավինյան
Ավտոբուսային գծերն առաջիկայում հատուկ կահավորվելու են և դառնալու են բետոնացված առանձին հատվածներ։ Այսօր Ազգային ժողովում...