Հնդկաստանի բանկերը խուսափում են Ռուսաստանի հետ աշխատելուց

Ամերիկյան ֆինանսական պատժամիջոցների խստացումը, որի պատճառով Չինաստանի, Թուրքիայի և այլ «բարեկամ» երկրների բանկերը սկսել են զանգվածաբար հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց, հարվածեց Կրեմլի մեկ այլ խոշոր առևտրային գործընկերոջ հետ գործարքներին։


Նյու Դելիում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը հայտարարել է, որ հնդկական բանկերը վախենում են մասնակցել Ռուսաստանի հետ առևտրային գործարքներին։ Միացյալ Նահագների հետ կապեր ունեցող հնդիկ վարկային կազմակերպությունները «մտահոգված են ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներով», գանգատվել է նա:


Մոսկվան, ըստ Ալիպովի, խնդրի լուծման հույս ունի ԲՐԻԿՍ-ի մակարդակով։ «Կարևոր է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան ​​հավասար իրավունք ունենան գլոբալ տնտեսական խնդիրների լուծման հարցում»,- նշել է Ալիպովը։


Կազանում անցկացված ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վճարումներին առնչվող խնդիրները լուծելու համար առաջարկել է դոլարային այլընտրանքային վճարային համակարգ գործարկել։ Ըստ Կրեմլի գաղափարի՝ այն կարող է ներառել SWIFT-ի նմանակը, թվային ակտիվներով գործարքների մեխանիզմներ, ինչպես նաև ապրանքային բորսա և նույնիսկ սեփական արժույթ, որի նախատիպը Պուտինը հանդիսավոր կերպով ցուցադրել է հյուրերին։


Հնդկաստանը դարձել է Ռուսաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը Ուկրաինայի հետ պատերազմի սկզբից ի վեր և ռուսական նավթի երկրորդ գնորդը՝ Չինաստանից հետո։ Այնուամենայնիվ, Կրեմլը երկու տարվա ընթացքում չի ​​կարողացել կազմակերպել հնդկական ապրանքների փոխադարձ մատակարարումներ Ռուսաստանի Դաշնություն. Հնդկաստանից ներմուծումը տարեկան կազմում է չնչին $4,2 միլիարդ և դեռևս զիջում է եվրոպական ներմուծմանը, թեև դրանք ամենացածր մակարդակի վրա են 1990-ականների վերջից ի վեր (օգոստոսին՝ 2,5 մլրդ եվրո՝ ըստ Եվրոստատի տվյալների):

Քաղաքականություն