Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին
Արցախցի Էրիկ Առստամյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնության 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին:
Առաջին ռաունդում 17-ամյա բռնցքամարտիկը շատ ակտիվ էր, բայց մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն:
Երկրորդ ռաունդում Էրիկ Առստամյանն ավելացրեց ճնշումը և անցավ հակագրոհի: Ռինգի մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին արցախցի բռնցքամարտիկին: Դահլիճը սկսեց սուլել:
Երրորդ ռաունդում էլ 17-ամյա բռնցքամարտիկը շարունակեց ակտիվ գրոհները և գրանցեց հաղթանակ:
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ ոսկե մեդալ նվաճեց հայ ծանրամարտիկը
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը...
Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությո...
Ավարտվեց Հայաստան-Լատվիա ֆուտբոլային խաղը
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային՝ 1:2 հաշվով: Հանդիպման առաջին խաղա...
Ինչ հաշվով ավարտվեց Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն։ Մրցակցի կազմում խաղի հաշիվը 72-րդ րոպեի...