Վրաստանի մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ կանցկացվի
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները երեքշաբթի կրկին կստուգվեն Վրաստանի բոլոր շրջանների մի շարք ընտրատեղամասերում, ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Այս մասին գրում է sputnik-georgia.ru-ն, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, նրանց աջակցող ՀԿ-ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել այս արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծված են:
Շրջանային ընտրական հանձնաժողովները հաշվելու են քվեաթերթիկները յուրաքանչյուր շրջանի տեղամասերից հինգում: Տեղամասերը որոշվել են պատահականության սկզբունքով` վիճակահանությամբ: Շրջաններում ձայների վերահաշվարկը տեղի կունեն այսօր ժամը 12:00-ին, իսկ մայրաքաղաք Թբիլիսիում՝ 17:00-ին:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն, «Միացյալ ազգային շարժում»-ը, «Գախարիան հանուն Վրաստանի» և «Ուժեղ Վրաստան»-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի և Եվրախորհրդարանի համատեղ առաքելության եզրակացության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացակարգը թեև լավ կազմակերպված է եղել, սակայն արձանագրվել է կուսակցությունների ֆինանսավորման անհավասարակշռություն, քաղծառայողների վրա ճնշումներ և ընտրողների ահաբեկման բազմաթիվ դեպքեր։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի...
«Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատևել». Սասուն Միքայելյան
Մենք պարտավոր ենք բացահայտել «Հոկտեմբերի 27-»-ի գործը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողն...
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...