Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։
«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների և խողովակաշարերի անցմամբ և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը։
«Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ Հայաստանն ի վիճակի է և լիարժեք կապահովի իր տարածքով մարդկանց, բեռների փոխադրումների անվտանգությունը: Մենք դա երաշխավորում ենք: Բոլոր պնդումներն առ այն, որ Հայաստանը, իբրև, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը», - ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ կապի ապահովման համար սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ կիրառել:
«Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային վերահսկման մեխանիզմների ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկում՝ հաշվի առնելով մեր երկրների օրենսդրությունն ու ինքնիշխանության նկատմամբ լիարժեք հարգանքը», - ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին. Միրզոյանը պարզաբանում է
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդու...
Փաշինյանը ՔՊ-ականերին պատմել է, թե ինչ է խոսել Ալիևի հետ. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նա...
Սիմոնյանն` արդարադատության նախարարի թեկնածուների մասին
Երեկ և այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ՀՀ ԱԺ ն...
«Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատևել». Սասուն Միքայելյան
Մենք պարտավոր ենք բացահայտել «Հոկտեմբերի 27-»-ի գործը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողն...