Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ակտիվացել են հարձակումներն ու ճնշումները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է դատախազությանը` խնդրելով հետաքննել նախագահի, քաղաքական գործիչների և այլոց կողմից ներկայացված ընտրակեղծիքների մասին մեղադրանքները:


Հանձնաժողովը բացատրում է, որ այս հայտարարությունների իսկության ստուգումը պահանջում է համապարփակ և օբյեկտիվ հետաքննություն, որը դուրս է իր լիազորություններից:


«2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ակտիվացել են անհիմն հարձակումները ԿԸՀ-ի վրա՝ չնայած ԵԱՀԿ-ի և ամերիկյան աուդիտորական ընկերության դրական գնահատականներին։ Այդ կապակցությամբ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում է դատախազություն հետաքննություն սկսելու առաջարկով և հայտարարում է համագործակցելու և տրամադրելու բոլոր անհրաժեշտ տվյալները»,- ասվում է հաղորդագրությունում։

Պատահարներ